Մենագրությունը նվիրված է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտի հիմնահարցերի վերլուծությանը և լուսաբանմանը: Դրանում հնարավորինս համալիր և բազմակողմանի բացահայտվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի էությունը` որպես արդարադատության իրականացման արդյունքում օբյեկտիվ պատճառներով տեղ գտած թերությունները, բացթողումները վերացնելու կառուցակարգ, և առանձնացվել են այս ինստիտուտի վերաքննությունից և վճռաբեկությունից տարբերակող հատկանիշները: Նշվածի հիման վրա հեղինակի կողմից կատարվել են բազմաթիվ տեսական եզրահանգումներ, ինչպես նաև ներկայացվել են դատավարական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված մի շարք գործնական առաջարկություններ:
Աշխատությունը նախատեսված է իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, դասախոսների և ասպիրանտների համար: Այն կարող է օգտակար լինել նաև գործնական աշխատանքով զբաղված իրավաբանների, իրավաստեղծ գործունեությանը մասնակցող մասնագետների, ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:

Հարություն Խաչիկյան


Վահան Բայբուրդյան


Սերգեյ Մեղրյան


Սերգեյ Մեղրյան


Քնարիկ Վարդանյան
