ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը (19-րդ դար-1914թ.)
Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ. 2014 թ., 400 էջ
ISBN 978-5-8084-1879-0
ISBN 978-5-8084-1879-0
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանի ներկա աշխատության մեջ փորձ է կատարված վերլուծել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքները, Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը, միսիոներական շարժման սկիզբն ու աշխատանքի ուղղությունները, ամերիկյան դիվանագետների և Բողոքական առաքելությունների գործունեությունը, լուսաբանել արևմտահայության իրավիճակին, դիվանագետների և միսիոներների՝ 1894 - 1896, 1909 թթ. կոտորածներին վերաբերող վկայությունները, ամերիկյան հասարակայնության արձագանքն ու տուժած հայերի համար օգնության կազմակերպումը: Նախատեսվում է պատմաբանների, թուրքագետների, քաղաքագետների, դիվանագետների, ուսանողների, ինչպես նաև հանրապետության և սփյուռքի ընթերցող լայն շրջանակի համար: