ISBN 978-5-8084-2011-3
Ուսումնամեթոդական ձեռնարկում գծային օպտիկայի շրջանակներում ներկայացվել են միաբյուրեղային կիսահաղորդիչներում լույսի կլանման դասական և քվանտային տեսությունների հիմունքները, մանրամասն քննարկվել են կլանման հիմնական մեխանիզմները, արտաքին ազդեցություններով պայմանավորված բյուրեղի օպտիկական էֆեկտները և ներքին ֆոտոէֆեկտի հետ կապված մի շարք հարցեր: Ուշադրություն է դարձվել կիսահաղորդչի պարամետրերի և էներգետիկ կառուցվածքի հետազոտման օպտիկական մեթոդների հնարավորությունների, կլանման և անդրադարձման սպեկտրների տեսական հաշվարկների վրա:
Ձեռնարկը նախատեսված է Հայաստանի բուհերի բնագիտական և տեխնիկական ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև ասպիրանտների համար: Այն կարող է օգտակար լինել նաև կիսահաղորդիչների և պինդ մարմնի ֆիզիկայի, ֆիզիկական էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, օպտիկայի, օպտոէլեկտրոնիկայի և սպեկտրոսկոպիայի բնագավառներում մասնագիտացած գիտաշխատողների համար:

Անատոլի Կիտբալյան Սարգիս Հակոբյան and others


Կարեն Մովսիսյան Վահե Թադևոսյան and others


Հասմիկ Շահինյան Լուսինե Ղազարյան and others


Յուրի Ավետիսյան Գոհար Ներսեսյան and others


Իշխան Վարդանյան Եվա Դալյան and others


Ատոմ Մուրադյան Աշոտ Գևորգյան and others


Ատոմ Մուրադյան Պետիկ Պետրոսյան and others
