Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծություն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Մոլդովա
Խմբ. Ար. Ս. Ալեքսանյան, Եր., ԵՊՀ հրատ., 2015 352 էջ
ISBN 978-5-8084-1934-6
ISBN 978-5-8084-1934-6
Միջգիտակարգային սույն հետազոտությունը նվիրված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի մշակմանն ու համեմատական վերլուծությանը: Աշխատանքը ներառում է ներերկրային և միջերկրային վերլուծություններ: Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է 1995-2012թթ. ութ պետությունների ժողովրդավարության վրա ազդող քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոններն ու ոլորտները: Միջերկրային վերլուծությունն ընդգրկում է 2012թ. և 2013թ. Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը պայմանավորող գործոնների համեմատական ցուցանիշները: Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծությունը նախատեսված է գիտահետազոտական կենտրոնների, գիտնականների և ուսանողների համար: