ISBN 978-5-8084-2043-4
Հետազոտությունը իրականացվել է «Համացանցային զանգվածային լրատվամիջոցներ. ձևավորումը և զարգացումը Հայաստանում» թեկնածուական ատենախոսության շրջանակում:
Այս հետազոտությունն ուղղված է հայկական համացանցային ԶԼՄ-ների բնութագրիչների ուսումնասիրությանը և թույլ է տալիս կազմել դրանց մանրամասն նկարագիրը:
Հարկ է նշել, որ մինչ օրս Հայաստանի համացանցային ԶԼՄ-ների տարբեր բնութագրիչների բազմակողմանի և ամբողջական հետազոտություն չի իրականացվել, և սա նմանատիպ առաջին նախաձեռնությունն է:
Հետազոտությունը օգտակար կարող է լինել բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների և բաժինների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, համացանցային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների ոլորտով զբաղվող մասնագիտական կազմակերպությունների և առցանց լրագրության ժամանակակից խնդիրներով հետաքրքրված ընթերցողի համար:

Ա. Մենեմշյան Զ. Սարգսյան and others
