ISBN 978-5-8084-2066-3
Ձեռնարկում համապարփակ կերպով ներկայացված է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի բակալավրիատի երրորդ կուրսում` 6-րդ կիսամյակում դասավանդվող «Քրդերեն» առարկայի կառուցվածքը։ Դասընթացը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել արևմտաիրանական լեզուներից մեկի՝ քրդերենի բարբառները, խոսվածքները և քերականական համակարգը: Դասընթացի շրջանակներում հետազոտվում է քրդերենի քերականական համակարգը՝ այն համեմատության մեջ դնելով արդեն իսկ ուսանողին ծանոթ այլ իրանական լեզուների և բարբառների քերականական և լեզվաբանական իրողությունների հետ: Ընթերցվում, թարգմանվում են տարբեր քրդական բարբառներով ու խոսվածքներով տեքստեր: Դասընթացը հիմնված է գործնական, անհատական և ինքնուրույն աշխատանքի վրա:
Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև իրանական համեմատական լեզվաբանությամբ հետաքրքրվողների համար։

Նաիրա Պողոսյան


Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան and others


Սոնա Տոնիկյան Երվանդ Մինասյան


Վարուժան Գեղամյան Էդգար Էլբակյան


Վարդան Ոսկանյան Հասմիկ Կիրակոսյան


Լիլիթ Սաֆրաստյան
