ISBN 978-5-8084-2238-4
Սույն ձեռնարկում ընդգրկված նյութը մշակվել է ԵՊՀ փորձարարական հոգեբանության գ/հ լաբորատորիայի բազային ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների հիման վրա:
Ձեռնարկում ներկայացված են ռազմական գործունեության համար առաջնային համարվող հոգեկան գործընթացների, զինծառայողների անձնային առանձնահատկությունների ախտորոշմանը և դրանց զարգացմանն ու շտկմանը ուղղված ադապտացված, հուսալի և վալիդ մեթոդիկաներ, զարգացնող և ձևավորող վարժություններ: Տրված են վերոհիշյալ հոգեբանական երևույթները բնութագրող հակիրճ տեսական հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկվող գործիքակազմի կիրառության հստակ ընթացակարգեր:
Ներկայացված բոլոր մեթոդիկաների և վարժությունների բովանդակությունն ու նկարագրությունը հնարավորություն են ընձեռում ոչ միայն ախտորոշել, այլև ձևավորել և զարգացնել ռազմական գործունեության համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ:
Ձեռնարկը հասցեագրված է ՀՀ ԶՈՒ հոգեբան-սպաներին, ինչպես նաև արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանությամբ մասնագիտացող մագիստրոսներին, գործնական հոգեբաններին:

Հրանտ Ավանեսյան Վարդուհի Պապոյան and others


Վարդուհի Պապոյան Ալինա Գալստյան and others


Վարդուհի Պապոյան Ալինա Գալստյան and others


Рубен Агузумцян Вардуи Папоян and others


Astghik Grigorian


Ա. Մենեմշյան Զ. Սարգսյան and others
