ISBN 978-5-8084-2276-6
Ձեռնարկում ընդգրկված են ՀՀ–ում հանդիպող ողնաշարավոր կենդանիների լատիներեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն անվանումները։ Այն իրենից ներկայացնում է ողնաշարավոր կենդանիների քառալեզու բառարան։ Բառարանը չի հանդիսանում կարգաբանական հետազոտություն և միտված չէ լուծելու ողնաշարավորների տվյալ խմբում առկա կարգաբանական հիմնախնդիրները։ Ձեռնարկում օգտագործված են հրատարակման պահին միջազգային գիտական և բնապահպանական կազմակերպությունների կողմից առավել ընդունված գիտական (լատիներեն) անվանումները։
Ձեռնարկը նախատեսված է կենսաբանական ուղղվածության ուսումնական հաստատությունների ուսանողների, գիտաշխատողների, բնապահպանական կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև գիտահանրամատչելի հոդվածներ և հեռուստահաղորդումներ պատրաստող լրագրողների համար։ Բառարանը կարող է օգտակար լինել նաև տուրիստների, տուրիստական խմբերի ուղեկցողների և լայն հասարակության համար։









Ա. Ոսկանյան

Ա. Մարգարյան
