ISBN 978-5-8084-2338-1
Սույն գրքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել դարերով հայերի հարևան հանդիսացող Իրանի մինչիսլամական կրոնին՝ զրադաշտականությանը: Շեշտը դրվում է դասական զրադաշտականության և դրա գրականության վրա, որոնք իրենց այսօրյա տեսքը ձեռք են բերել մ. թ. Թ դարում:
Աշխատությունը բաղկացած է երեք մասից, որոնցից առաջինի մեջ ներածության տեսքով խոսվում է զրադաշտական կրոնի և պահլավական գրականության մասին: Երկրորդում ներկայացված են հատվածներ դասական զրադաշտական կրոնական գրականությունից աշխարհի արարչության, Զրադաշտի կյանքի, աշխարհի ավարտի և այլնի մասին: Երրորդ հատվածում տրված են պահլավական գրականության երեք հայտնի նմուշներ՝ բնագրից ամբողջական թարգմանությամբ և ծանոթագրություններով հանդերձ:
Գիրքը նախատեսված է կրոնագիտությամբ, պատմությամբ, իրանագիտությամբ, հայագիտությամբ և հումանիտար այլ ոլորտներով հետաքրքրվող անձանց, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Զարուհի Հակոբյան Լիլիթ Միքայելյան and others


Միքայել Մալխասյան Արմեն Խաչիկյան and others


Յուլիա Անտոնյան Հայկուհի Մուրադյան and others


Ռաֆիկ Նահապետյան


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան and others


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան and others


Ռուբեն Մելքոնյան Նաիրա Պողոսյան


Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան and others
