ISBN 978-5-8084-2340-4
Հետազոտությունը նպատակ է հետապնդում ուսումնասիրել փախստականների և ապաստան հայցողների իրավական կարգավիճակն ամրագրող միջազգային իրավական փաստաթղթերը և դրանց իմպլեմենտացիան ՀՀ ներպետական օրենսդրության մեջ։
Հետազոտության ընթացքում ձևավորված եզրահանգումներն ու հիմնական դրույթները կարող են օգտագործվել ՀՀ պետական մարմինների, միջազգային և ազգային կազմակերպությունների, ինչպես նաև միգրացիայի, ապաստանի և փախստականների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց լայն շրջանակի կողմից:
Հետազոտությունն իրականացվել է «02.Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Հարություն Խաչիկյան


Վահան Բայբուրդյան


Սերգեյ Մեղրյան


Սերգեյ Մեղրյան
