ISBN 978-5-8084-2364-0
«Դեղագործական գործունեության կառավարում» աշխատանքը դեղագործության կառավարման ոլորտի ժամանակակից նվաճումների հիմքի վրա առաջին անգամ հայերենով շարադրված ուսումնական ձեռնարկ է: Ձեռնարկում հանգամանորեն ներկայացված են և քննարկվում են դեղագործական գործունեության կազմակերպման և կարգավորման խնդիրները՝ հանրային առողջապահությանը, ՀՀ առողջապահության և ՀՀ դեղագործական համակարգերին, առողջապահության և դեղագործության բնագավառում միջազգային համագործակցությանը, դեղին և առողջապահության համակարգում դրա նշանակությանը, դեղերի ստեղծմանը, դասակարգմանը և դրանց շրջանառության կարգավորմանը, դեղերի արդյունավետ կիրառման հիմնախնդիրին, հիմնական դեղերի գաղափարախոսությանը, բուժման կլինիկական ուղեցույցներին, հիվանդանոցային ֆորմուլյարային համակարգին, դեղագործական կադրերին, դեղագետի պրոֆեսիոգրամմային, դեղագործական էթիկային ու դեոնթոլոգիային վերաբերող հարցերը և այլն:
Ձեռնարկում յուրաքանչյուր գլխի վերջում բերված են ուսանողների ինքնաստուգման հարցեր և մշակված են թեստային առաջադրանքների օրինակներ:
Ձեռնարկը նախատեսված է դեղագործական ինստիտուտների և ֆակուլտետների ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև գործնական առողջապահության և դեղագործության կազմակերպման ոլորտի մասնագետների համար:

Ալբերտ Սահակյան


Ալբերտ Սահակյան


Սիրանուշ Նանագյուլյան Իրեն Շահազիզյան and others


Վիրաբ Կիրակոսյան


Տաթևիկ Սարգսյան


Լուսինե Կարապետյան Գայանե Թոքմաջյան


Սաթենիկ Պետրոսյան
