ISBN 978-5-8084-2381-7
Ժողովածուն նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Նրանում ընդգրկված են հեղինակի՝ տարբեր տարիների գրած մի շարք հոդվածներ, որոնցում լուսաբանվում են մայր կրթօջախի հարուստ պատմության մինչ այդ չուսումնասիրված առանձին էջեր, վեր հանվում նոր փաստեր ու իրողություններ:
Գիրքը բաղկացած է յոթ բաժիններից, որոնցում խոսվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման, նրա գործունեության, գիտական մամուլի, գրատպության և այլ հարցերի մասին: Ներկայացված են «Երևանի համալսարան» թերթի անցած ուղին, ԵՊՀ վերջին շրջանի կարևոր հրատարակություններին նվիրված գրախոսություններ, ինչպես նաև անվանի դասախոսների դիմանկարներ և այլն:
Այն կարող է օգտակար լինել հանրապետության բուհերի, մասնավորապես՝ ԵՊՀ անցած ուղու պատմության հարցերով զբաղվող մասնագետներին, ինչպես նաև կհետաքրքրի հիշյալ խնդիրներով շահագրգիռ ընթերցող լայն շրջաններին:
Միքայել Մալխասյան Արմեն Խաչիկյան and others
Тигран Симян
Каринэ Халатова