ISBN 978-5-8084-2396-1
Սա հայերեն առաջին բուհական դասագիրքն է՝ նվիրված կենսաէներգետիկայի հիմնահարցերին։
Գրքում նկարագրվում են կենսաէներգետիկայի համառոտ պատմությունը, կենդանի բջիջներում էներգիայի աղբյուրները և էներգիական փոխանակության հիմնական գործընթացները, էներգիական զուգորդման սկզբունքները, կենդանի օրգանիզմներում էներգիայի օգտագործմամբ աշխատանքը, մարդու կենսաէներգիական հիվանդությունները, կիրառական կենսաէներգետիկայի հաջողությունները, կենսաէլեկտրաքիմիական սարքերի և կենսավառելիքի արտադրության հիմնախնդիրներն ու հիմնարար և կիրառական կենսաէներգետիկայի այլ հիմնահարցեր։
Այն ուղղված է ընդհանուր կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի, կենսաֆիզիկայի և կենսաինֆորմատիկայի, ինչպես նաև բժշկական կենսաքիմիայի, կենսաճարտարագիտության և կենսատեխնոլոգիայի մասնագիտությունների ուսանողներին։ Գիրքը օգտակար կարող է լինել բնագիտական, բժշկական, բնապահպանական, ագրարային, ճարտարագիտական և մանկավարժական տարբեր մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև ասպիրանտների, գիտաշխատողների և դասախոսների ու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից հիմնարար և կիրառական կենսաբանությամբ։

Սիրանուշ Նանագյուլյան Իրեն Շահազիզյան and others


Կարեն Թռչունյան Հեղինե Գևորգյան and others


Հովիկ Փանոսյան Արմինե Մարգարյան and others


Թոմաս Լիր Տիգրան Հարությունյան and others


Արմեն Թռչունյան Էռնեստինա Բարսեղյան and others


Սուսաննա Բադալյան Նարինե Ղարիբյան
