Ծաղիկ թարգմանությանց
Կազմող՝ Հասմիկ Բաղդասարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 152 էջ
ISBN 978-5-8084-2411-1
ISBN 978-5-8084-2411-1
Ժողովածուն «Ծաղիկ թարգմանությանց» մատենաշարի չորրորդ հատորն է, որն իր մեջ ամփոփում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական և իտալական բաժինների ուսանողների և դասախոսների կատարած թարգմանությունները` իսպաներենից, իտալերենից և պորտուգալերենից հայերեն, ինչպես նաև հայերենից իսպաներեն և իտալերեն:
Ժողովածուի մեջ ընդգրկված արձակ և չափածո ստեղծագործությունների գերակշիռ մասը առաջին անգամ է թարգմանվում տվյալ լեզվով և ներկայացվում ընթերցողին: Չափածո գործերի թարգմանություններին կցված են նաև բնագիր տեքստերը: Ժողովածուն նպատակ է հետապնդում խրախուսելու և ուղղորդելու ուսանողների թարգմանչական գործունեությունը դեռևս համալսարանում ուսանելու տարիներին:

Հռիփսիմե Օհանյան
Contrastive Study of Phraseological Units With a Name of Animals in Spanish and Armenian


Աննա Աբաջյան Նարինե Դիլբարյան and others
Anna Abajyan, Narine Dilbaryan, Anahit Yuzbashyan, Kristine Harutyunyan: Phraseology of Grabar
