ISBN 978-5-8084-2407-4
Սույն գիրքն ամփոփում է հեղինակի վերջին տարիների` հայ ազգագրության սկզբնաղբյուրների մի մասի վերաբերյալ գիտական պրպտումները, որոնք վերաբերում են դաշտային ազգագրական նյութերի գրառման մեթոդներին ու սկզբնավորման պատմությանը, հնագիտական և բանահյուսական սկզբնաղբյուրներին, պատմագիրներ Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Առաքել Դավրիժեցու երկերի, եկեղեցական կանոնական և աշխարհիկ աղբյուրների, արաբ և եվրոպացի ճանապարհորդների ուղեգրությունների բազմահարուստ և բազմաքանակ ազգագրական երևույթների մեկնություններին:
Գրքում ներառված ուսումնասիրությունները ունեն աղբյուրագիտական կարևոր արժեք և առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ: Գրքի նպատակն է հայ ազգագրության սկզբնաղբյուրների վերաբերյալ հեղինակի ուսումնասիրությունները ի մի բերել և համահավաք մատուցել հայագիտությամբ, այդ թվում ազգագրությամբ և մշակութաբանությամբ մասնագիտացող ուսանողներին, գիտական լայն հանրությանը:

Զարուհի Հակոբյան Լիլիթ Միքայելյան and others


Միքայել Մալխասյան Արմեն Խաչիկյան and others


Յուլիա Անտոնյան Հայկուհի Մուրադյան and others


Ռաֆիկ Նահապետյան


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան and others


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան and others


Ռուբեն Մելքոնյան Նաիրա Պողոսյան


Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան and others
