ISBN 978-5-8084-2427-2
Մենագրությունում ՀՀ և այլ երկրների քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՄԻԵԴ վճիռների, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների, դատական պրակտիկայի նյութերի և դատական վիճակագրության տվյալների, ինչպես նաև տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա վերլուծվել և լուսաբանվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտերի ինստիտուտը, ՀՀ նոր ՔԴՕ-ի ընդունմամբ գործող դատավարական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, վեր են հանվել ներկայումս գործող իրավակարգավորման թերություններն ու բացթողումները, կատարվել են ինստիտուտի հետագա զարգացմանն ուղղված առաջարկություններ։
Աշխատությունը կարող է օգտակար լինել իրավաբանական բուհերի, դպրոցների և ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների, փաստաբանների, դատական մարմինների աշխատողների, ինչպես նաև դատական ակտերի հիմնախնդրով հետաքրքրվող այլ անձանց համար։
Հարություն Խաչիկյան
Վահան Բայբուրդյան
Սերգեյ Մեղրյան
Քնարիկ Վարդանյան