ABOUT US
PROGRAMS
EDITORS
AUTHORS
NEWS
Authors

Textbooks

Dictionaries

Academic Books
Միջազգային քրեական իրավունք
Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2021, 340 էջ

ISBN 978-5-8084-2506-4

Միջազգային քրեական իրավունքը միջազգային իրավունքի բացառիկ իրավունքի ճյուղ է։ Այն սկիզբ է առնում Նյուրենբերգի միջազգային դատավարությունից։ Այդ դատավարությունից ի վեր միջազգային հանցագործության շարքին են դասվում մարդկության
դեմ հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի հանցագործությունը և ցեղասպանությունը։ Թեև այս հանցագործությունները պարբերաբար բարձրաձայնվում են թե՛ քաղաքական խոսքում, թե՛ զանգվածային լրահոսում,  սակայն քչերն են պատկերացնում վերոհիշյալ հանցակազմերի իրավաբանական բովանդակությունն ու նշանակությունը։ Այս աշխատությունը հնարավորինս մատչելի ներկայացնում է միջազգային քրեական իրավունքի ձևավորման յուրօրինակ աղբյուրներն ու սկզբունքները, ինչպես նաև ոլորտի արդի խնդիրներն ու մարտահրավերները։ Աշխատությունը հասցեագրվում է քրեական կամ միջազգային իրավունքի մասնագետներին, կարող է օգտակար լինել նաև միջազգայնագետներին, պատմաբաններին ու քաղաքագետներին:

Textbooks |