ISBN 978-5-8084-2515-6
Ձեռնարկում ներկայացվում է «Microsoft Windows» օպերացիոն համակարգերի ընտանիքի և դրանց կողմից օգտագործվող կիրառությունների ծրագրավորման ինտերֆեյսը (Application Programming Interface, API) ։ Նկարագրվում են «Windows» օպերացիոն համակարգերի հիմնական հասկացությունները՝ ֆայլային համակարգ, պրոցեսներ, հոսքեր, սինքրոնացման մեթոդներ, միջուկի օբյեկտներ, նկարագրիչներ և այլն, ու դրանց օգտագործման համար նախատեսված համակարգային կանչերը։ Բերված են այդ հասկացությունների և համապատասխան համակարգային կանչերի կիրառության, ինչպես նաև տիպային խնդիրների լուծման օրինակներ։
Նախատեսված է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերում անցկացվող «Օպերացիոն համակարգեր» դասընթացի գործնական պարապմունքների ընթացքում կիրառման համար։ Ձեռնարկում բերված օրինակները կարդալու և ընկալելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել «C/C++» լեզվի հիմունքներին, ինչպես նաև «Visual Studio» ծրագրային միջավայրին։
Անատոլի Կիտբալյան Սարգիս Հակոբյան and others
Յուրի Ավետիսյան Գոհար Ներսեսյան and others
Իշխան Վարդանյան Եվա Դալյան and others
Անահիտ Չուբարյան Հռիփսիմե Մովսեսյան and others
PUBLICATIONS
AUTHORS 
