«Ատելության խոսքի» դասական թիրախները. Հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին
Երևան, ԵՊՀ հրատ., 2022, 154 էջ
ISBN 978-5-8084-2565-1
ISBN 978-5-8084-2565-1
Գրքում ներկայացված է մի խումբ թուրքագետների կողմից թուրքական և ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի տարբեր դրսևորումների, մասնավորապես՝ այդ երկրների պաշտոնական հռետորաբանության մեջ ցայտուն դրսևորվող «ատելության խոսքի» ուսումնասիրությունը:
Թեման ներկայացված է ինչպես մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը, այնպես էլ դրանից հետո տեղի ունեցող զարգացումների համապատկերում: Գրքում հստակ պատկերվում է Թուրքիայում և Ադրբեջանում հակահայկականության, Հայաստանի և հայերի հանդեպ ատելության ստաբիլ և անփոփոխ աճը: Ուսումնասիրությունը նախատեսված է արևելագետների, միջազգայնագետների, պատմաբանների, քաղաքագետների, լրագրողների և ընթերցողների լայն շրջանակի համար։

Աննա Աբաջյան Նարինե Դիլբարյան and others
Grabar (Old Armenian) as a Source of Enrichment and Term-Formation of Contemporary Armenian Vocabulary


Վարուժան Գեղամյան Էդգար Էլբակյան
Varujan Geghamyan, Edgar Elbakyan: The directory “Modern Azerbaijan”
