ISBN 978-5-8084-2566-8
«Քաղաքական մասնակցության հիմնախնդիրները ժողովրդավարական համախմբման փուլում» մենագրության մեջ ուսումնասիրելով քաղաքական մասնակցության ոչ կոնվենցիոնալ տեսակները, հիմնավորվել է հասարակության արդիականացման փուլում դրանց կիրառման ոչ միայն նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, այլև անհրաժեշտությունը ժողովրդավարության ինստիտուցիոնալ համախմբումը իրականացնելու համար: Աշխատանքում ուսումնասիրվել են քաղաքական մասնակցության տեսահայեցակարգային մոտեցումները քաղաքական մտքի պատմության տարբեր շրջափուլերում, դիտարկվել է քաղաքական մասնակցության տեսակիրառական նշանակությունը արդիականացման փուլում, վեր են հանվել ժողովրդավարության անցման հիմնական օրինաչափությունները և ժողովրդավարության համախմբման գործում մասնակցային մշակույթի դերակատարությունը: Այս համատեքստում քաղաքական մասնակցության հիմնախնդիրը հիմնավորվել է որպես ժողովրդավարական համախմբման կարևոր նախադրյալ:
Գիրքը կարող է օգտակար լինել բուհերի ուսանողների, քաղաքական մասնակցության հիմնահարցով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան and others


Առնակ Սարգսյան


Վարուժան Գեղամյան Էդգար Էլբակյան


Վարդան Ոսկանյան Հասմիկ Կիրակոսյան


Սահակ Մանուկյան
