Սույն ուսումնական ձեռնարկը «Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը» աշխատանքի երկրորդ մասն է, որտեղ համակարգված կերպով առաջին անգամ շարադրված են հանրապետության բնակչության ու բժշկական հաստատությունների դեղային ապահովման կազմակերպման և կարգավորման հիմնական խնդիրները, մասնավորապես դեղերի մեծածախ ու մանրածախ իրացման, մատակարարների ու դեղատների գործունեության կազմակերպման, դեղագործական արտադրանքի լոգիստիկայի, դեղագործական պահեստի աշխատանքի կազմակերպման, պատշաճ բաշխման գործունեության կանոններին ու պատշաճ դեղատնային գործունեության կանոններին վերաբերող, դեղերի ներմուծման կազմակերպման, դեղային պահանջարկի որոշման, մարդասիրական օգնության կառավարման, դեղերի պետական գնումների կազմակերպման, դեղատնային գործունեության, դեղատանը դեղատոմսերի դեղագործական փորձաքննության, դեղերի պատրաստման, որակի հսկման, դեղատնից դեղերի բացթողնման աշխատանքների կազմակերպման, դեղագործական հոգածության, պատասխանատու ինքնաբուժման կառավարման, դեղատնային ապրանքի պահպանման, դեղերի մասին տեղեկատվության և այլ հարցեր:
Ձեռնարկը նախատեսված է դեղագործական ինստիտուտների, ֆակուլտետների ու քոլեջների ուսանողների համար և կարող է օգտակար լինել նաև ասպիրանտների, դեղագործական ուսումնական հաստատությունների դասավանդողների, ինչպես նաև գործնական առողջապահության և դեղագործության կազմակերպման ոլորտի մասնագետների ու ղեկավարների համար:
Ձեռնարկի բովանդակությունը համապատասխանում է բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին:
Սիրանուշ Նանագյուլյան Իրեն Շահազիզյան and others
Վիրաբ Կիրակոսյան
Տաթևիկ Սարգսյան
Լուսինե Կարապետյան Գայանե Թոքմաջյան
Սաթենիկ Պետրոսյան
Ալբերտ Սահակյան