Բանասիրական գիտությունների թեկնածու
ԵՊՀ Անգլերեն լեզվի թիվ 1ամբիոնի վարիչ
Կրթություն
1982 - 1986 թթ. Մոսկվայի Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, բանասիրության գիտությունների թեկնածուի դիպլոմ
1977 - 1982 թթ. Վ. Բրյուսովի անվան ռուս. և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (գերազանցության դիպլոմ)
Աշխատանքային գործունեություն
• Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ
• Երևանի պետական համալսարան` TOEFL ծրագրի ղեկավար
• Երևանի պետական համալսարան՝ iTEP ծրագրի ղեկավար
• Կուրսային, ավարտական և թեկնածուական ատենախոսությունների ղեկավար
• Տեսական և գործնական քերականության դասավանդում ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում
• Մասնագիտական անգլերեն լեզվի ուսուցում իրավագիտությոան, սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, հոգեբանության և մի շարք ոչ մասնագիտական ֆակուլտետներում(բակալավրիատի և մագիստրատուրայի համակարգում)
• Մի շարք գիտական հոդվածների և ատենախոսությունների խմբագիր
• FLSP(Օտար լեզուն հատուկ նպատակների համար) միջազգային ժողովածուի գլխավոր խմբագիր (Հայաստան)
• «Գիտությունը և կրթությունը Արցախում» գիտական ժողովածուի «օտար լեզուներ» բաժնի խմբագիր
• Հանրապետությունում հանրակրթական դպրոցների 2-րդ և 3-րդ դասարանի անգլերենի դասագրքերի հեղինակ
• ԵՊՀ-ի վարչական և տարբեր մասնագիտություններ ներկայացնող պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված անգլերենի ուսուցման խմբի ղեկավար (2010 թ.)
• Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան`պետական քննությունների հանձնաժողովի նախագահ (2008 - 2009 թթ.)
• Բուհական ընդունելության քննությունների «Անգլերեն լեզու» առարկայական հանձնաժողովի նախագահ (2004-2006, 2010 թթ.)
• Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարանի համահեղինակ (2003 թ.)
• Անգլերեն լեզվի օլիմպիադաների առարկայական հանձնաժողովի նախագահ (2002 թ.)
• Կրթության և գիտության նախարարություն` անգլերեն լեզվի փորձագետների խմբի նախագահ (2001 թ.)
Հասարակական գործունեություն
2010 թ. Մասնագիտական հմտությունների կատարելագործում միջազգային սեմինարներում, ինչպիսին է CLIL Matrix` կազմակերպված ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից(ECML), (Գրաց, Ավստրիա)
2006 թ. «ԱՆգլերենը հատուկ նպատակների համար» (ESP) հետաքրքրությունների շրջանակներում սեմինարների մասնակցություն` (ԱՄՆ Տամպա, Ֆլորիդա)
2005 թ. Մասնագիտական հմտությունների կատարելագործում միջազգային սեմինարներում, ինչպիսին է CLIL Matrix` կազմակերպված ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից(ECML) (Գրաց, Ավստրիա)
2001 թ. ACCELS որակավորման փորձագետ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար
1998 թ. Անգլերենը հատուկ նպատակների համար(ESP) և անգլերենը ակադեմիական նպատակների համար (EAP) ուսումնասիրություն (Օմսկրկ, Էդգեհիլ Համալսարան, Անգլիա)
1997 թ. Միչիգանի համալսարանի անգլերեն լեզվի թեստավորման(MELAB) ներկայացուցիչը Հայաստանում
1994 թ. Անգլերենի դասախոս` USIS երկրաբանական փորձագետների թիմ
1992, 1993 և 1994 թթ. հումանիտար տարբեր խմբերի, նախարարությունների և օտարերկրյա կազմակերպությունների թարգմանիչ(USAID)
1989,1990 և 1992 թթ. Տարբեր տուրիստական խմբերի թարգմանիչ (Հունգարիա, Հարավսլավիա, Իտալիա, Հունաստան և Մալթա)
1988 թ. Բժիշկներ առանց սահմանների(Medicines Sans Frontieres)` թարգմանիչ (դեկտեմբերյան երկրաշարժից հետո)
1982 թ. Գիտոահետազոտական միության (Անի) տեխնիկական թարգմանիչ
Անդամակցություն
• Միջազգային իրավաբանական լեզվի Հայաստանյան կենտրոնի (ACILL) նախագահ
• Անգլերենը մայրենի լեզու չհանդիսացող խոսնակների դասավանդման(TESOL) միջազգային կազմակերպության անդամ
• ՀՀ անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի(AELTA) խորհրդական,
• Անգլախոսների միավորման (English Speaking Union) Հայաստանյան մասնաճյուղի անդամ
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն
1972 - 1975 թթ. դիսերտանտ, ԵՊՀ խորհրդահայ գրականության ամբիոն
1964 - 1969 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզվի և գրականության բաժին
Գիտական աստիճան
Թեկնածուական թեմա - «Հարություն Սուրխաթյան», 1984, Երևանի պետական համալսարան
Դոկտորական թեմա - «Երվանդ Օտյան. կյանքը և գործը», 1995, Երևանի պետական համալսարան
Աշխատանքային փորձ
42 տարի (1969 - 2011 թթ.)
Կարդացվող դասընթացներ
Հայ նոր գրականություն (բակալավր)
Ազգային ճակատագիրը և հայ պոեզիան (մագիստրատուրա)
Հայ պոեմի արվեստը (մագիստրատուրա)
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ գրականության և քննադատական մտքի պատմություն
Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն (ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն)
ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ
«Պատմա-բանասիրական» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
«Վեմ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմավաստակ ընտանիքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
1980 - 1986 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ
1986 - 1989 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
Գիտական աստիճան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Հանցավորության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում անցումային ժամանակաշրջանում»
Աշխատանքային փորձ
1989 թ-ից մինչև 1999 թ. ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս
2000 թ-ից առ այսօր նույն ամբիոնի վարիչ
1995 - 2011 թթ. ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ
2012 թ-ից առ այսօր- պրոֆեսոր
Կարդացվող դասընթացներ
Քրեական իրավունք (Ընդհանուր մաս),
Կրիմինալոգիա
Հանցավոր վարքագծի մոտիվացիա, Կրիմինալոգիական տեսություններ
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հանցավորության զարգացման միտումներ, կոռուպցիոն հանցավորություն, հանցավոր վարքագծի մոտիվացիա, մեղքի հիմնախնդիրներ
Մասնակցությունը դրամաշնորհների
Մաքսանենգությունը Հայաստանում (Ամերիկյան համալսարանի ֆինանսավորմամբ)
Լեզուներ
ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ,
ՀՀ Իրավաբանների միության անդամ
«Բանբեր Երևանի համալսարանի» իրավագիտություն շարքի պատասխանատու խմբագիր
1971 - 1977 թթ. Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզվի և գրականության բաժին
Գիտական աստիճան
2010 թ-ին բանասիրական գիտությունների թեկնածուի դիպլոմ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, թեկնածուական - «Արհեստավորանիշ անվանումները հայերենում»
Աշխատանքային փորձ
1978 - 1986 թթ. «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդես, սրբագրիչ
1986 - 2010 թթ. «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդես, պատասխանատու քարտուղար
2010 թ-ից մինչև այժմ «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդես, գլխավոր խմբագրի տեղակալ
2006 - 2009 թթ. ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս
2009 թ-ից մինչև այժմ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դասախոս
Պարգևներ
2010 թ-ին ԵՊՀ ոսկե մեդալ
2007 թ-ին ԵՊՀ արծաթե մեդալ
1964 - 1969 թթ. ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետ, Գենետիկայի և բջջաբանության ամբիոն
1969 - 1972 թթ. ասպիրանտուրա, ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետ, Գենետիկայի և բջջաբանության ամբիոն, Հայաստան և Բժշկական գիտությունների ակադեմիայի Բժշկական գենետիկայի ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
Գիտական աստիճան
կ.գ.թ., «Թիոլային միացությունների ազդեցությունը քրոմոսոմային խաթարումների առաջացման վրա քիմիական մուտագենեզի ժամանակ», 1972 թ., ԵՊՀ, Երևան
կ.գ.դ. «Անտիմուտագենների ազդեցության մեխանիզմները մարդու բջիջներում քիմիական մուտագենների էֆեկտների նկատմամբ» 1981 թ., Բժշկական գիտությունների ակադեմիայի Բժշկական գենետիկայի ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
Աշխատանքային փորձ
1972 թ-ից առ այսօր ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետ, Գենետիկայի և բջջաբանության ամբիոն
1991 թ-ից առ այսօր ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ
1977 - 1978 թթ. IREX ծրագրի շրջանակներում այցելություն ԱՄՆ
1985 թ-ին դասախոսություն ԱՄՆ-ում
1987 թ-ին դասախոսություն Պաուլ Վալերի համալսարան, Մոնպելիեր, Ֆրանսիա
1992 թ-ին դասախոսություն Մեխիկոյի համալսարան, Մեքսիկա
1994 թ-ին դասախոսություն Բոլոնիայի համալսարան, Իտալիա
1997 թ-ին դասախոսություններ CalPoly , Պոմոնա, ԱՄՆ
1992-2001 թթ. այցելություն Փարիզ - 6 և Փարիզ - 7 համալսարաններ, Ֆրանսիա
2000 թ-ին DFG ծրագրով հրավեր Յենա, Գերմանիա
1990, 1995, 1999, 2004 այցելություն DAAD ծրագրով
2004 թ-ին NATO ASI workshop տնօրեն, Մակոմբ, ԱՄՆ
2005 թ-ին Եվրոպական հանձնաժողովի էքսպերտ, Բրյուսել
2007 թ-ին դասախոսություններ Մշակույթի և Գիտության կոնֆերանսին, «Ֆրանսիա - Հայաստան», Մարսել.
2007 թ-ին Սեմինար Ցյուրիխի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում
2010 թ-ին սեմինար Դուբնայի Միջուկային Ուսումնասիրությունների Միացյալ ինստիտուտ, Ռուսաստան
2010 թ-ին սեմինարներ Յենայի Մարդու գենետիկայի ինստիտուտում, Գերմանիա
2011 թ-ին դասախոսություն FEBS Advanced Lecture Course, Երևան
Կարդացվող դասընթացներ
«Գենետիկա», «Գենետիկա և էվոլյուցիոն տեսություն», «Ինֆորմատիկան գենետիկայում», «Էկոլոգիական գենետիկա», «Վարքագծի գենետիկա»
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մուտագենեզ և հակամուտագենեզ, Մոլեկուլային բջջագենետիկա, Էկոլոգիական և թունաբանական գենետիկա:
Մասնակցությունը դրամաշնորհների
2002 - 2004 թթ. Grant of SCOPES
2003 թ-ին Grant of ANSEF
2002 - 2005 թթ. Grant of ISTC A - 773
2003 - 2007 թթ. Grant of ISTC A - 301
2009 - 2010 թթ. Grant of ISTC A-1701
2010 - 2012 թթ. Grant of ISTC A-1764
Լեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
Մասնագիտական անդամակցություն
«ԵՊՀ Գիտական տեղեկագրի» գլխավոր խմբագիր, «Հայաստանի Կենսաբանական Հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ, «Korean Journal of Environmental Biology», «Molecular Cytogenetics»-ի և «Արյուն» հանդեսների խմբագրական կոլեգիայի անդամ
Մեդալներ
Գրեգոր Մենդելի (1981 թ.)
Նիկոլայ Վավիլովի (1987 թ.)
Անանիա Շիրակացի (1999 թ.)
ԵՊՀ-ի Ոսկե մեդալ (2007 թ.)
Հայաստանի Բարձրագույն կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալ (2009 թ.)
genetik@ysu.am
Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (1994 - 1999 թթ.)
Գիտական աստիճան
պատմական գիտությունների թեկնածու (2006 թ.)
պատմական գիտությունների դոկտոր (2012 թ.)
Զինվորական ծառայություն
Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (1999 - 2001 թթ.)
Աշխատանքային փորձ
ԵՊՀ, «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա», գիտաշխատող (2005 - 2008 թթ.)
Արմավիրի «Արարատ» համալսարան, դասախոս (2006 - 2010 թթ.)
Հրազդանի հումանիտար համալսարան, դասախոս (2006 - 2007 թթ.)
ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե, պայմանագրային աշխատող (2008 թ.)
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ (2008 - 2013 թթ.)
ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոն, դասախոս (2009 թվականից)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս (2011 թվականից)
ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ (2013 թվականից)
Կարդացվող դասընթացներ
Հայկական Սփյուռքի կազմակերպություններ
Սփյուռքագիտություն մասնագիտության արդի խնդիրներ
Հայ գաղթաշխարհի պատմություն
Ցեղասպանությունների պատմություն
Միջազգային իրադրության անալիզ
Միջազգային անվտանգության մարտահրավերները XXI դարում
Միջազգային հարաբերությունների տարածաշրջանային ենթահամակարգեր
Բագրատունյաց թագավորության պատմության և պատմական աշխարհագրության հարցեր
Մասնագիտական անդամակցություն
«Համշեն-Պոնտոս» գիտական հոդվածների ժողովածու (ՌԴ, ք. Կրասնոդար), խմբագրական խորհրդի անդամ (2010 թվականից)
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 (Հայոց պատմություն) մասնագիտական խորհուրդ, խորհրդի անդամ (2013 թվականից)
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային խնդիրներ» հանդես, խմբագրական կազմի անդամ (2013 թվականից)
Պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար (2011 թ.)
ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ, «Պատմություն» անվանակարգի հաղթող (2011 թ.)
Հասարակական գիտությունների ոլորտի` միջազգային ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների խրախուսման ծրագրի հաղթող (2011 թ.)
Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն
Ընտանեկան դրություն
Ամուսնացած, մեկ դուստր
Ս.Կ.Շուքուրյանի հետազոտությունները վերաբերում են կոմպյուտերային համակարգերի ճարտարապետությանը, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին և համակարգային տեստավորմանը, կոմպյուտերային համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելներին:
Ս.Կ.Շուքուրյանը ծնվել է 1950 թ. օգոստոսի 18-ին բժիշկների ընտանիքում: 1972 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, և ստանալով ինժեներ-մաթեմատիկի դիպլոմ ԷՀՄ մասնագիտությամբ, աշխատանքի է ընդունվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ(ԵՄՄԳՀԻ), որտեղ աշխատել է մոտ քսան հինգ տարի և անցել աշխատանքային բոլոր աստիճանները ծրագրավորողի համար՝ ինժեներից մինչև ամենախոշոր բաժնի պետ: 1973-1976 թ.թ. եղել է ասպիրանտ ՈՒկրաինայի ԳԱ Կիբեռնետիկայի ինստիտուտում (Կիև): 1977թ. այդ ինստիտուտում ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում, իսկ 1990 թ. նույն ինստիտուտում նա պաշտպանել է դոկտորական թեզ, առաջինը Հայաստանում ստանալով 05.13.11 - հաշվիչ մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: Թեզի վերնագիրն է՝ «Լայն կիրառման ԷՀՄների ճարտարապետության կատարվող խնդիրներին միկրոծրագրային հարմարեցման սկզբունքներ»: 1993 թ. ՌԴ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովը (Մոսկվա) նրան շնորհել է, նույնպես առաջինը Հայաստանում, պրոֆեսորի կոչում վերը նշված մասնագիտությամբ:
Պրոֆեսոր Ս.Կ.Շուքուրյանի գիտական հայացքները ձևավորվել են մի կողմից դասական ավտոմատների տեսության, մասնավորապես նրա հանրահաշվական ուղղության հետազոտման ու զարգացման և մյուս կողմից կոմպյուտերային համակարգերի մաթեմատիկական և ծրագրային ապահովման նախագծման հետ կապված փորձարարական աշխատանքների արդյունքների ընդհանրացման ու առաջխաղացման շնորհիվ:
Նրա առաջին աշխատանքները նվիրված էին տեսական ինֆորմատիկայի բնագավառին վերաբերվող ծրագրերի ֆորմալ մոդելների անալիզի, սինթեզի և օպտիմիզացիայի խնդիրների լուծմանը:
Մասնավորապես, նրան հաջողվել է զարգացնել ծրագրերում ոչ էական անցումների օպերատորների տեսությունը, ստանալ այդ պրոբլեմի ճշգրիտ լուծումը ծրագրերի լայն դասերի համար օգտագործելով ավտոմատային մեթոդները: Ստացված արդյունքները կարևոր են համարվում ծրագրավորման տեսության բնագավառում:
Ասպիրանտուրան ավարտելուց հետո Ս.Կ.Շուքուրյանը ձեռնամուխ է եղել ԵՄՄԳՀԻում նոր գիտական ուղղության ստեղծման ու զարգացման: Այդ ուղղությունը կապված է լայն օգտագործման կոմպյուտերների և լոկալ տիրույթի բազմակոմպյուտերային համակարգերի ճարտարապետության հարմարեցմանը (ադապտացիային) լուծվող խնդիրներին, նպատակ ունենալով բարձրացնելու նրանց արտադրողականությունը և ընդլայնելու օգտագործման սահմանները: Աշխատանքները սկսվեցին հետագայում լայն ճանաչում ստացած կիրառական խնդիրների միկրոծրագրային օժանդակությունների և նրանց նախագծման միջոցների ստեղծումից և զարգացվեցին դեպի ճարտարապետության դինամիկ հարմարեցման միջոցներ:
Պրոֆ. Շուքուրյանի կողմից առաջարկված են ճարտարապետության հարմարեցման սկզբունքներ և կառուցված է տեսություն, որի ալգորիթմները և մեթոդները առաջին անգամ իրականացված և օգտագործված են խորհրդային կոմպյուտերային համակարգերում էլեկտրոնային արդյունաբերության թերությունները իր գլխավոր մրցակցի (ԱՄՆ-ի) համեմատ մեղմացնելու համար: Այդ ալգորիթմերի հիմքում ընկած են ցածր մակարդակի զուգահեռացումը, ազատ ցիկլերի և պրոցեսորի ներքին ռեսուրսների օգտագործումը: Խոհրդային բազմաթիվ քաղաքացիական և ռազմական համակարգերը օգտագործում էին վերը նշված հարմարեցման միջոցները:
Ներկայումս մշակված մեթոդները ինտենսիվ զարգացվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ արտասահմանյան մասնագետների հետ համատեղ: Արդյունքները զեկուցվել են միջազգային կոնֆերանսներում:
Պրոֆ. Շուքուրյանի կողմից ակտիվորեն մշակվող ուղղություններից է նաև էլեկտրոնային և կոմպյուտերային համակարգերի տեստավորման տեսական և կիրառական խնդիրները: Նոր տեսական արդյունքները, ինչպես նաև երկարատև գիտահետազոտական աշխատանքը ԵՄՄԳՀԻում, թույլ են տվել նրան ցուցաբերել յուրահատուկ մոտեցումներ տեստավորման համանկարգերի նախագծման և ճշտության ստուգման խնդիրներին և առաջարկել էֆեկտիվ մեթոդներ:
Ներկայումս մշակված մեթոդները զարգացվում են ԱՄՆ-ի համապատասխան ընկերությունների կողմից կատարված պատվերների շրջանակում:
1993 թվից Ս.Կ.Շուքուրյանը շարունակում է իր ակտիվ գիտական աշխատանքը և ընդլայնում 1977 թ. սկսած գիտամանկավարժական գործունեությունը Երևանի պետական համալսարանում, ղեկավարելով ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնը:
Ս.Կ.Շուքուրյանը ստեղծել է գիտական դպրոց ու ծրագրերի և ապարատային միջոցների համատեղ նախագծման որոշակի ուղղություն: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 12 թեկնածուական թեզ, հանրապետությունում և հանրապետությունից դուրս ներկայումս որպես ծրագրավորող ակտիվորեն աշխատում են իր բազմաթիվ աշակերտները:
ՈՒնի մոտ 80 գիտական աշխատություն և 1 գյուտ: Նրա գիտական աշխատությունները հայտնի են կոմպյուտերագիտության բնագավառի մասնագետներին արտասահմանում:
Պրոֆ. Շուքուրյանը ակտիվորեն մասնակցում է միջազգային և հայրենական գիտական կյանքին որպես գիտաժողովներում զեկուցող, գրախոս ու ծրագրային կոմիտեների անդամ: Նա IEEE TEST TECHNOLOGY TECHNICAL COMMITTEE անդամ է, մասնակցում է գիտական և տեխնիկական հետազոտությունների բնագավառում Եվրոպական համագործակցության տելեկոմունիկացիաների տեստավորման գծով աշխատանքներին: Ս.Կ.Շուքուրյանը հանդիսանում է ՀՀ ԳԱԱ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» կոորդինացիոն Խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական խորհրդի, ԵՄՄԳՀԻ և ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ մասնագիտացված գիտական խորհուրդների անդամ:
Պրոֆ. Շուքուրյանի աշխատանքը արժանացել է մի շարք արտասահմանյան գիտական շնորհների, որոնք հնարավորություն են տվել նրան կատարել բեղմնավոր և հեռանկարային համատեղ հետազոտություններ ԱՄՆ, Գերմանիայի և այլ երկրների մասնագետների հետ:
Կրթություն
1996 - 2000 թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2000 - 2002 թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2002 - 2005 թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
Գիտական աստիճան
ԵՊՀ բանասիրական գիտությունների թեկնածու է
Թեկնածուական թեմա - «Ֆաքիր Բայքուրթի արձակը» (արտասահմանյան գրականություն), 01.07.2005, ԵՊՀ
Աշխատանքային փորձ
2005 - 2010 թթ. ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ
2009 թ-ից մինչ այժմ ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2010 թ-ից մինչ այժմ ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ
Կարդացվող դասընթացներ
Նորագույն շրջանի թուրքական գրականություն, Թուրքերեն լեզու , Ազգային փոքրամասնությունները Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում, Էթնիկ հիմնախնդիրները Թուրքիայի Հանրապետությունում
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Թուրքիայի ազգային փոքրամասնություններ, Հայկական թեմատիկան թուրքական գրականության մեջ, Բռնի կրոնափոխ հայության խնդիրներ
Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
Մասնագիտական անդամակցություն (
«Շիրակ հայրենակցական միության» նախագահության անդամ, երիտասարդական հանձնաժողովի նախագահ
«21-րդ դար» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
«Տեղանունների փոփոխության» կառավարական հանձնաժողովի անդամ
Հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի վարիչ
Կրթություն
1978-1983թթ. Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
1983-1986թթ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ասպիրանտուրա
Գիտական աստիճան
Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Թեկնածուական թեզ` «Դիագրամների մեթոդը նույնություններով խմբերն ուսումնասիրելու համար», Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարան, 1987թ.
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
Դոկտորական թեզ` «Ազատ բեռնսայդյան խմբերի ենթախմբերի և ավտոմորֆիզմների մասին», Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ, 2011թ.
Աշխատանքային փորձ
2013 թ.-ից առ այսօր ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ
2012 թ.-ից առ այսօր ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր
1991-2012թթ. ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտ
1987-1991թթ. ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի ասիստենտ
Կարդացվող դասընթացներ
Բարձրագույն հանրահաշիվ և թվերի տեսություն, Գծային հանրահաշիվ և վերլուծական երկրաչափություն, Մաթեմատիկական տրամաբանություն, Խմբերի կոմբինատոր տեսություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Խմբերի կոմբինատոր տեսություն և բազմաձևություններ, Երկրաչափական մեթոդները խմբերի տեսությունում, Պարբերական խմբեր, Հանրահաշվի ալգորիթմական հարցեր
Մասնակցությունը դրամաշնորհների
Խմբերի տեսության և կիսախմբերի տեսության կոմբինատոր մեթոդներ և ալգորիթմական հարցեր (2013-2015թթ.)
Պարբերական որոշիչ առնչություններով խմբեր: Ներդրումներ և ավտոմորֆիզմներ (2013-2015թթ.)
Նույնություններով և գերնույնություններով որոշվող համակարգեր և դրանց կիրառությունները (2010-2012թթ.)
Նույնություններով և գերնույնություններով հանրահաշիվներ (2007-2010թթ.)
Մասնագիտական անդամակցություն
«ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Ֆիզմաթ գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր,
«ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի անդամ,
ԵՊՀ, Մաթ.-մեխ. Ֆակուլտետի խորհրդի անդամ
Պարգևներ
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ բնական գիտությունների բնագավառում, 2010թ.
ՀՀ Գիտության պետական կոմիտեի “Արդյունավետ գիտաշխատող-2013” մրցույթի հաղթող
Լավագույն գիտական աշխատանքի համար ակադեմիկոս Վ.Հ.Համբարձումյանի անվան մրցանակ, Ռուս-Հայկակական համալսարան (2011-2012 թթ.)
Մ.Լոմոնոսովի 275-ամյակին նվիրված Մոսկվայի Պետական Համալսարանի երիտասարդ գիտնականների մրցույթի հաղթող, 1986թ.
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն
avarujan@ysu.am
Կրթություն
1945 - 1950 թթ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ (գերազանցությամբ դիպլոմով)
1954 - 1958 թթ. ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրա, երկրաբանություն մասնագիտությամբ
Գիտական աստիճան
1978 թ-ից Պրոֆեսոր
1973 թ-ին երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, թեմա Սևան-Շիրակի սինկլինորիումի երկրաբանությունը և տեկտոնական զարգացման պատմությունը
1959 թ-ին երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, թեմա` Սևան-Շիրակի սինկլինորիումի պալեոգենը
Աշխատանքային փորձ
1950 - 1952 թթ. «Կովկասածուխտրեստ»
1952 - 1956 թթ. ԵրՊԻ երկրաբանահետախուզական ֆակուլտետ` ասիստենտ
1956 - 1961 թթ. ԵՊՀ երկրաբանական (այժմ աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետ` ավագ դասախոս
1961 - 1976 թթ. ԵՊՀ երկրաբանական (այժմ աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետում` դոցենտ
1977 - 1980 թթ.ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ` դեկան
1978 թ-ից մինչ օրս ԵՊՀ երկրաբանական (այժմ աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետում` պրոֆեսոր
1982 - 1997 թթ. ԵՊՀ պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոն` ամբիոնի վարիչ
1999 թ-ից մինչ օրս Պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոն` պատվավոր վարիչ
2008 թ-ից մինչ օրս ԵՊՀ գիտական տեղեկագրի (երկրաբանություն և աշխարհագրություն) գլխավոր խմբագիր
Պարգևներ
1987, 2010 թթ. ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրեր
1999 թ-ին ԵՊՀ ոսկե մեդալ
Կոչումներ
1999 թ-ին ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ
1972 թ-ին ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան
Գիտական հետքրքրությունների շրջանակը
Տեկտոնիկա, շերտագրություն, հնաշխարհագրություն, բառարանագիտություն
Կարդացվող դասընթացներ
Հնաշխարհագրական ուսումնասիրությունների մեթոդները
Հայաստանի շերտագրություն
Նավթի և գազի երկրաբանություն
Շերտագրական հետազոտությունների մեթոդները
Նստվաշքային ֆորմացիաներ
Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
Անդամակցություն - Հայկական Սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի Ասոցիացիա
ԵՊՀ գիտական տեղեկագիր (երկրաբանություն և աշխարհագրություն) գլխավոր խմբագիր
Կրթություն
1993 - 1998 թթ. Երևանի պետական համալսան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին
1998 - 2001 թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, ասպիրանտուրա «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ
2007 թ-ին ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի Ուոլքերի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ԱՄՆ Կառավարության Ֆուլբրայթ ծրագիր
2008 թ-ին հունիս-դեկտեմբեր` ԱՄՆ, Միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեռի դպրոց, Թավթս համալսարան: Վերապատրաստման ծրագիր
Գիտական աստիճան
Քաղաքական գիտությունների թեկնածու` 29.06.2001 թ., թեմա` «Հիմնավորումը քաղաքական որոշումներում», ՀՀ ԲՈՀ-ի 013 մասնագիտական խորհուրդ
Քաղաքական գիտությունների դոկտոր, 11.10.2010 թ., թեմա` «Կոնֆլիկտային հաղորդակցությունները և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները», ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվ. Ազգային Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 մասնագիտական խորհուրդ
Մասնագիտական գործունեություն
2008 թ-ին այժմ` ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ
2005 - 2008 թթ. ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
2005 - 2008 թթ. ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
2005 թ-ից այժմ` ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի հրավիրյալ դասախոս
2003 - 2005 թթ. ՀՀ Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի դասախոս
2001 - 2005 թթ. ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ
Կարդացվող դասընթացներ
Հաղորդակցությունները և կոնֆլիկտը (մագիստրատուրա)
Հաղորդակցությունների սոցիոլոգիա (բակալավրիատ)
Գլոբալ և տարածաշրջանային անվտանգություն (մագիստրատուրա)
Սոցիոլոգիայի դասավանդման մեթոդաբանություն (մագիստրատուրա)
Քաղաքական գործընթացներ, քաղաքական որոշումների ընդունման տեխնոլոգիաներ (բակալավրիատ)
ԶԼՄ-ների սոցիոլոգիա (բակալավրիատ)
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հաղորդակցությունների ուսումնասիրություններ
Տեղեկատվական անվտանգություն, տեղեկատվական պատերազմ
Տարածաշրջանային և էթնիկ կոնֆլիկտներ
Քաղաքական գործընթացներ
Լեզուներ
Ռուսերեն (ազատ), անգլերեն (ազատ), գերմաներեն (միջին)
Մասնագիտական անդամակցություն
Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտի խորհրդական
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարեգրքի խմբագիր
Պարգևներ
31.06.2001 թ. Գալուստ Գուլբենկյանի և ՀՀ ԳԱԱ մրցանակ` «Լավագույն երիտասարդ գիտաշխատող-2001»
25.02.1997 թ. ԵՊՀ և ԱՄՆ Հայկական Արհեստակցական Միության մրցանակ` «Գիտական առաջադիմության համար»
Էլ.փոստ` publishing@ysu.am