ISBN 978-5-8084-1969-8
Հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին և երկրորդ վեպերում` «Հայկական տոհմածառ»-ում և «Հայոց կտակ»-ում, նկարագրվում էր 1885-1920 թթ. հայ ժողովրդի պատմության եղերական շրջանն իր պատմական բնօրրանում: Ինչ վերաբերում է եռագրության երրորդ՝ «Սպիտակ լեռը» վեպին, ապա այն թեև ներկայացնում է Լիբանանի Հանրապետության անկախության հռչակման պատմությունը (1909–1935 թթ.), այդուհանդերձ ընթերցողի առջև բացում է մի բարդ ու անծանոթ աշխարհ` իր քաղաքական դավերով և Օսմանյան կայսրության քայքայման շրջանում ստեղծված իրադրությամբ, որտեղ մեծ տեղ են գտել նաև երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց եղեռնը, Կիլիկիայում հայերի զանգվածային կոտորածներն ու հայ բնակչության տեղահանությունը, Իսրայել պետության ստեղծումը և արաբական աշխարհում տիրող իրավիճակը:
«Սպիտակ լեռը» սրտառուչ և հրաշալի փաստագրական վեպ է, որում արտացոլված են հեղինակի՝ Գ. Գուարչի ջերմ կարեկցանքն ու վերաբերմունքը հայ ժողովրդի ու նրա մշակույթի նկատմամբ: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: