Վանկի դերը հայերենի հնչույթաբանության մեջ
Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2014 թ., 154 էջ
ISBN 978-5-8084-1874-5
ISBN 978-5-8084-1874-5
Աշխատության մեջ առաջին անգամ հայ լեզվաբանների ուշադրությանն է ներկայացվում հնչույթաբանական վերլուծություն` ինքնահատույթային տեսության շրջանակներում: Լեզվի տեսության արդի` ոչ գծային սկզբունքների ու մեթոդների կիրառումով, փորձ է արվում տեսականորեն հիմնավորել ու բացատրել, թե լեզվաբանական, և մասնավորապես` հնչույթաբանական ինչպիսի գործընթացներով, սկզբունքներով ու կանոններով են պայմանավորված սովորաբար սոսկ նկարագրությամբ ներկայացվող լեզվական իրողությունները:
Վերլուծության մեջ քննարկվող տեսական հարցերը սերտորեն առնչվում են հնչույթաբանության, հնչյունաբանության, լեզվի հոգեբանության, մանուկների և մեծահասակների կողմից լեզվի յուրացման, ինչպես նաև ճանաչողական լեզվաբանության այլ ոլորտների հետ: