ISBN 978-5-8084-1922-3
Դասախոսությունների ցիկլը գրված է «Ախտաբանական ֆիզիոլոգիա» առարկայի ծրագրին համապատասխան: Դասախոսությունների ցիկլում սեղմ ձևով շարադրված են ընդհանուր ախտաբանության (էթիոլոգիա, ախտածնություն, ընդհանուր հարմարողական համախտանիշ, իմունիտետ և ալերգիա, բորբոքում, տենդ և գերջերմություն, նյութափոխանակության և միկրոշրջանառության տիպային փոփոխությունները), ինչպես նաև առանձին օրգանների համակարգերի ախտաբանությունը: Ընդգրկված են նաև ախտաբանական ֆիզիոլոգիայի համեմատաբար նոր բաժիններ, ինչպիսիք են բջջի ախտաֆիզիոլոգիան, մարդու ժառանգականության ախտաբանությունը, ուռուցքները և այլն: Մասնավոր ախտաֆիզիոլոգիայի շարադրման ժամանակ հիմնական ուշադրությունը բևեռվել է վնասված բջջի, օրգանի, օրգանների համակարգերի և հիվանդ օրգանիզմի կենսագործունեության խանգարման առավել ընդհանուր և սկզբունքային հիմնահարցերին:
Դասախոսությունների ցիկլում օգտագործվել են դասական ախտաֆիզիոլոգիայի հիմնադրույթները, չմոռանալով ընդգրկել նաև ժամանակակից գիտության նվաճումները: Կուրսը նախատեսված է կենսաբանական, քիմիական, բժշկական, մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Лия Осипян Сирануш Нанагулян և ուրիշներ


Վարդևանյան Պ. Անտոնյան Ա և ուրիշներ




Կ. Ռ. Գրիգորյան


Պ.Հ. Վարդևանյան Ա.Պ. Անտոնյան և ուրիշներ
