Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացումն ու անվտանգության ոլորտի բարեփոխումները
Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2014 թ., 360 էջ
ISBN 978-5-8084-1841-7
ISBN 978-5-8084-1841-7
Գրքում ուսումնասիրվում և դիտարկվում են Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի համալիր արդիականացման գործընթացը, դրա ռազմաքաղաքական պատճառներն ու նշանակությունը, ռազմականացման հիմնական միտումները, պաշտպանական քաղաքականությունը, անվտանգության ոլորտի բարեփոխումները` առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դնելով թուրքական, ամերիկյան մի շարք պաշտոնական փաստաթղթեր, տեղեկագրեր, ինչպես նաև այլ աղբյուրներ ու վերլուծական գրականություն:
Գիրքը նախատեսված է արևելագետների, միջազգայնագետների, պատմաբանների, ուսանողների ու ընթերցող լայն շրջանակների համար: Այն կարող է ծառայել նաև որպես օժանդակ ձեռնարկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում: