Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ - խնդիրների լուծման ուղեցույց և տիպային խնդիրների ընտրանի
Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 202 էջ
ISBN 978-5-8084-2007-6
ISBN 978-5-8084-2007-6
Ձեռնարկը համապատասխանում է ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների բակալավրիատի «Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ» առարկայի ուսումնական ծրագրին: Այն ներառում է առարկայի տարբեր բաժիններ, որոնցից յուրաքանչյուրի սկզբնամասում համառոտ շարադրված է տեսական նյութը, բերված են գրեթե բոլոր թեմաներին վերաբերվող օրինակներ իրենց լուծումներով ու մանրամասն բացատրություններով իսկ վերջում ձևակերպված են տվյալ բաժնի վերաբերյալ մեծ թվով տիպային խնդիրներ: Այս առումով ձեռնարկը կարող է ծառայել նաև որպես խնդրագիրք և օգտակար լինել ոչ միայն առկա, այլ նաև հեռակա ուսուցման կրթական ծրագրով սովորող ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի վերոհիշյալ առարկան ուսումնասիրող բնագիտական այլ ֆակուլտետների ուսանողների համար: