ISBN 978-5-8084-2016-8
Դասագրքի II մասում շարադրված են դասական էլեկտրոնային տեսությունը, էլեկտրոնային գազի քվանտային տեսությունը, տրված են նախնական տեղեկություններ բյուրեղում էլեկտրոնի էներգիական սպեկտրի գոտիական կառուցվածքի մասին: Առանձին գլուխներ են նվիրված գերհաղորդականության երևույթի, պինդ մարմնի մագնիսական հատկությունների և արատների ուսումնասիրմանը: Տրված են նախնական տեղեկություններ ամորֆ պինդ մարմինների և հեղուկ բյուրեղների մասին:
Նախատեսված է Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների, Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի, կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի, նյութաբանության և հարակից բնագավառներում մասնագիտացող բակալավրների, մագիստրոսների և ասպիրանտների համար:
Գիրքը կարող է օգտակար լինել նաև պինդ մարմնի ֆիզիկան ինքնուրույն ուսումնասիրել ցանկացող գիտաշխատողների և ճարտարագետների համար:

Սերգեյ Ազարյան Տիգրան Գրիգորյան


Կարեն Մովսիսյան Վահե Թադևոսյան և ուրիշներ


Հասմիկ Շահինյան Լուսինե Ղազարյան և ուրիշներ


Ատոմ Մուրադյան Աշոտ Գևորգյան և ուրիշներ
