ISBN 978-5-8084-1966-7
Ժողովածուն «Ծաղիկ թարգմանությանց» մատենաշարի երրորդ հատորն է, որն իր մեջ ամփոփում է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի իսպաներենի և իտալերենի բաժինների մի քանի դասախոսների և 23 ուսանողների կատարած թարգմանությունները` իսպաներենից, իտալերենից հայերեն, ինչպես նաև հայերենից իսպաներեն և իտալերեն: Ժողովածուն ընդգրկում է եղեռնի թեմային առնչվող տարբեր գրական ստեղծագործություններ, եղեռնը վերապրածների հուշեր և պատմական փաստաթղթեր: Ժողովածուի նպատակն է խրախուսել ուսանողների թարգմանական առաջին քայլերը: Որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ ժողովածուն կարող է օգտակար լինել «Թարգմանության տեսություն և պրակտիկա» դասընթացին: Քանի որ ժողովածուի մեջ ընդգրկված փաստաթղթերը պարունակում են պատմաքաղաքական հարուստ բառապաշար, համեմատական քննության և թարգմանության համարժեքության հայեցակերպում ժողովածուն կարող է գործնական կիրառություն ունենալ նաև մամուլի լեզվի դասընթացում: