ISBN 978-5-8084-2066-3
Ձեռնարկում համապարփակ կերպով ներկայացված է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի բակալավրիատի երրորդ կուրսում` 6-րդ կիսամյակում դասավանդվող «Քրդերեն» առարկայի կառուցվածքը։ Դասընթացը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել արևմտաիրանական լեզուներից մեկի՝ քրդերենի բարբառները, խոսվածքները և քերականական համակարգը: Դասընթացի շրջանակներում հետազոտվում է քրդերենի քերականական համակարգը՝ այն համեմատության մեջ դնելով արդեն իսկ ուսանողին ծանոթ այլ իրանական լեզուների և բարբառների քերականական և լեզվաբանական իրողությունների հետ: Ընթերցվում, թարգմանվում են տարբեր քրդական բարբառներով ու խոսվածքներով տեքստեր: Դասընթացը հիմնված է գործնական, անհատական և ինքնուրույն աշխատանքի վրա:
Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև իրանական համեմատական լեզվաբանությամբ հետաքրքրվողների համար։

Նաիրա Պողոսյան


Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ


Վարդան Ոսկանյան Հասմիկ Կիրակոսյան


Լիլիթ Սաֆրաստյան
