ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծությունը մարդու իրավունքների և ժողովրդավարացման համատեքստում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Մոլդովա)
Խմբ.` Արուսյակ Ալեքսանյան, հետազոտություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 360 էջ

ISBN 978-5-8084-2125-7

Աշխատությունը միջգիտակարգային հետազոտություն է, որը նվիրված է հետխորհրդային 9 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի (ԺՄԻ) մշակմանն ու համեմատական վերլուծությանը:Աշխատությունը ներառում է ներերկրային և միջերկրային վերլուծություններ: Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է 1995-2014 թթ. նշված երկրների ԺՄԻ-ի վրա ազդող քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնները: Սակայն, որպես նախորդ աշխատանքի շարունակություն, առավել մանրամասն ուսումնասիրվել են 2013 և 2014 թթ. գործընթացներն ու դրանց ազդեցությունը ԺՄԻ-ի վրա: Միջերկրային վերլուծությունն ընդգրկում է 2014 թ. ԺՄԻ-ին պայմանավորող քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնների համեմատական ցուցանիշները: «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծությունը մարդու իրավունքների և ժողովրդավարացման համատեքստում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Մոլդովա)» աշխատությունը նախատեսված է բուհերի, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնների գիտնականների և ուսանողների համար:

Ակադեմիական գրականություն | Քաղաքականություն