Հայոց լեզու և խոսքի մշակույթ
Յուրի Ավետիսյան,
Արտաշես Սարգսյան,
Նարինե Ներսիսյան,
Լեոնիդ Թելյան,
Աշոտ Տեր-Մինասյան,
Շուշան Գևորգյան,
Լիանա Սարգսյան,
Անահիտ Ադիլխանյան
Լեզու: Խոսք: Խոսքի արժանիքները: Խոսքի գործառական տարբերակները: Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 512 էջ
ISBN 978-5-8084-2131-8
ISBN 978-5-8084-2131-8
Ձեռնարկում բնութագրվում են լեզվի և խոսքի հիմնական հատկանիշները, խոսքի արժանիքները` ճշտություն, հարստություն, ճշգրտություն, տրամաբանականություն, սեղմություն, արտահայտչականություն ևն, բացատրվում են հաղորդակցման գործընթացի յուրահատկությունները, ներկայացվում են խոսքի գործառական տարբերակները` պաշտոնական, գիտական, հրապարակային ևն: Ուսուցանվում են բանավիճային արվեստի հմտություններ, խոսքային վարվեցողության կանոններ: Նախատեսված է բուհերի հումանիտար և բնագիտ ական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հայերեն ճիշտ և արտահայտիչ խոսել ու գրել: