ISBN 978-5-8084-2135-6
Մենագրությունում պատմաքննական հանգամանալից հետազոտման է ենթարկվել 1918 թ. վրաց-հայկական պատերազմը, դրան հաջորդող 1919 թ. հունվարյան հաշտության համաձայնագիրը, որն ամփոփեց վրաց-հայկական պատերազմի ռազմաքաղաքական արդյունքները, Չեզոք գոտու առաջացման պատճառները և հետևանքները, հայ-վրացական սահմանավեճի ողջ ընթացքը 1918-1921 թվականներին: Մենագրությունում լուսաբանվել են հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր, և մասնավորապես վերլուծության են ենթարկվել Հայաստանի Առաջին Հանրապետության հակամարտության առանցքային հիմնախնդիրները սահմանային-տարածքային հարցերում, որոնք արդիական են և լիովին համահունչ ներկայումս ընթացող պետաքաղաքական գործընթացներին:
Մենագրությունը նախատեսված է պատմաբանների, կովկասագետների, միջազգայնագետների, ինչպես նաև Հայոց պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար:

Աշոտ Ենգոյան Առնակ Սարգսյան և ուրիշներ


Գեղամ Պետրոսյան


Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան և ուրիշներ


Susanne Brunnbauer


Արուսյակ Ալեքսանյան Աշոտ Ալեքսանյան






Гегам Петросян


Փայլակ Ենգոյան Էդիկ Մինասյան


Գեղամ Պետրոսյան
