ISBN 978-5-8084-2154-7
Գիրքը նվիրված է եզդիների կրոնական կենտրոնի՝ Հյուսիսային Իրաքի և եզդիական մեկ այլ խոշոր համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի եզդիների կրոնական հավատալիքների, ավանդույթների և սովորույթների քննությանը: Եզդիական կրոնական օրհներգերի, ժողովրդական բանահյուսության և առկա գիտական հետազոտությունների հիման վրա ներկայացվում է այս ժողովրդի կրոնական աշխարհընկալման և ընդհանրապես աշխարհայացքի համապարփակ պատկերը, ցույց է տրվում եզդիների կրոնական աշխարհընկալման պատմական զարգացումը, դրա կրած փոփոխությունները և տարբեր երկրների եզդիական համայնքներում դրա տարամիտման հակումները: Եզդիների կրոնական աշխարհայացքի առանձին կողմեր նաև համեմատվում են տարածաշրջանի այլ ժողովուրդների և կրոնական հանրույթների հավատալիքային տարրերի հետ:
Գիրքը նախատեսված է արևելագետների, ազգագրագետների, աստվածաբանների և մշակութաբանների, ինչպես նաև եզդիների հավատալիքներով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար:

Պարգև Բարսեղյան Հովհաննես Հովհաննիսյան և ուրիշներ


