ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Հայոց լեզվի պատմություն
Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 444 էջ

ISBN 978-5-8084-2199-8

Հայոց լեզվի պատմության այս դասագրքում ներկայացված են հայոց լեզվի պատմության՝ իբրև ինքնուրույն գիտակարգի, ուսումնասիրության առարկան, մեթոդները, աղբյուրները, կապն այլ գիտությունների հետ, հայերենի գիտական շրջանաբաժանումը, հնդեվրոպական նախահայրենիքի տեղակայմանը վերաբերող արդի ըմբռնումները, հայոց ժողովրդանունների ստուգաբանությունը, նախամաշտոցյան հայ մատենագրության գոյության վարկածները, գրերի գյուտի քննական-բանասիրական վերլուծությունը, հայերենի բառապաշարի ծագումնաբանական դասակարգումը, ինչպես նաև պատմական հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության հիմունքները՝ հին հայերեն, միջին հայերեն, աշխարհաբար՝ գրական արևելահայերեն և արևմտահայերեն, տարբերակների զուգադրահամեմատական քննությամբ: Դասագիրքը նախատեսված է բանասիրության ֆակուլտետների ուսանողների համար, բացի այդ՝ կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ բանասիրության և հայագիտության հիմնախնդիրներով:

Դասագրքեր | Հայ բանասիրության ֆակուլտետ