ISBN 978-5-8084-2221-6
Աշխատությունը միջգիտակարգային հետազոտություն է, որը նվիրված է հետխորհրդային 9 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդավարության մակարդակի ինդեքսի (ԺՄԻ) միտումների վերլուծությանը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարացման չափումներում: Աշխատությունը ներառում է ԺՄԻ-ի ներերկրային և միջերկրային վերլուծությունները: Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է 1995-2015 թթ. նշված երկրների ԺՄԻ-ի վրա ազդող քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնները: Սակայն, որպես նախորդ երկու աշխատանքի շարունակություն, առավել մանրամասն ուսումնասիրվել են 2015 թ. գործընթացներն ու դրանց ազդեցությունը ԺՄԻ-ի վրա:
Միջերկրային վերլուծությունն ընդգրկում է 2015 թ. ԺՄԻ-ին պայմանավորող քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնների համեմատական ցուցանիշները: «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի միտումները մարդու իրավունքների և ժողովրդավարացման չափումներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Մոլդովա)» աշխատությունը նախատեսված է բուհերի, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնների գիտնականների և ուսանողների համար:
Աշոտ Ենգոյան Առնակ Սարգսյան և ուրիշներ
Գեղամ Պետրոսյան
Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան և ուրիշներ
Susanne Brunnbauer
Արուսյակ Ալեքսանյան Աշոտ Ալեքսանյան
Гегам Петросян
Փայլակ Ենգոյան Էդիկ Մինասյան
Գեղամ Պետրոսյան