ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Հայն ու Հայաստանը օտարների աչքերով
Երևան, ԵՊՀ հրատ., 2017.- 196 էջ

ISBN 978-5-8084-2234-6

Բնագրից հատվածաբար կատարված թարգմանության և ծանոթագրությունների միջոցով Ն. Հ. Գասպարյանը հայ ընթերցողին է ներկայացնում «Ճամփորդությունն ու քաղաքականությունը Հայաստանում» ուղեգրությունը՝ հեղինակությամբ անգլիացի ազնվականներ, պառլամենտի անդամ լորդ Նոել Բաքսթոնի և Բալկանյան ֆոնդերի տնօրեն պատվելի Հարոլդ Բաքսթոնի, որոնք, Հայոց ցեղասպանության նախօրեին բրիտանական կառավարության հանձնարարությամբ, ճամփորդելով Արևմտյան և Արևելյան Հայաստանում նաև Պարսկաստանում, ուսումնասիրել են Հայաստանում և ընդհանրապես հայերի շրջանում տիրող իրավիճակը, հայի մտածելակերպն ու արժեհամակարգը և փորձել են պարզաբանել, թե արդյոք հայը «կարող է քաղաքակիրթ» դառնալ և ծառայել Բրիտանիայի շահին:

Նախատեսված է լեզվաբանների, մշակութաբանների, միջազգայնագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:

Ակադեմիական գրականություն | Պատմություն