ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը
Հրատարակության պատրաստեց Վարուժան Պողոսյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 190 էջ + 1 էջ ներդիր

ISBN 978-5-8084-2236-0

Խորհրդահայ ականավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի (1887-1972) սույն անտիպ մենագրությունը, որի մեքենագիր միակ տարբերակը պահպանվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արխիվում, հրատարակվում է առաջին անգամ: Այն նվիրված է հայտնի հայ վաճառական և ժամանակագիր Զաքարիա Ագուլեցու (1630-1691) կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև հայ ժողովրդի և Իրանի XVII դարի պատմությանն առնչվող տարատեսակ հիմնահարցերին: Աշխատությունը գրված է հայկական, ռուսական, մասնավորապես եվրոպական տարատեսակ սկզբնաղբյուրների, այդ թվում՝ Զաքարիա Ագուլեցու «Օրագրության» քննական անաչառ վերուծության հիման վրա և մեծ ներդրում է հայ ժողովրդի նոր դարի պատմության ուսումնասիրության ասպարեզում:

Ակադեմիական գրականություն | Պատմություն