Ձեռնարկում համակարգված, ամբողջական տեքստով եւ սլայդերի (լուսապատկերների) միջոցով շարադրված է «Քաղաքացիական իրավունք» դասընթացի «Պարտավորական իրավունք» բաժինը, բացառությամբ պայմանագրերի առանձին տեսակների։ Աշխատանքում ներկայացվում է պարտավորության հասկացությունը, պարտավորությունների ծագման հիմքերը, պարտավորական իրավունքի համակարգը, պարտավորությունների սուբյեկտները, օբյեկտները եւ բովանդակությունը, քաղաքացիաիրավական պայմանագրի հասկացությունը եւ նշանակությունը, բովանդակությունը, պայմանագրերի դասակարգումը, դրանց կնքման, փոփոխման եւ լուծման կարգը։ Ձեռնարկում ներկայացվում է նաեւ պարտավորությունների կատարումը, պարտավորությունների կատարման ապահովումը, պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար, պարտավորությունների դադարումը։ Աշխատանքում առանձնակի կարեւորվում են ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները պարտավորական հարաբերություններում։
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար։ Այն կարող է օգտակար լինել նաեւ դատական, դատախազական մարմինների աշխատողների, փաստաբանների, քաղաքացիական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների ու կազմակերպությունների համար։

Հայկ Մարտիրոսյան


Սահակ Մանուկյան
