ISBN 978-5-8084-2293-3
Ձեռնարկում համակարգված, ամբողջական տեքստով և սլայդերի (լուսապատկերների) միջոցով շարադրված է «Քաղաքացիական իրավունք» դասընթացի «Սեփականության իրավունք» բաժինը։ Աշխատանքում ներկայացվում է սեփականության և սեփականության իրավունքի մասին ընդհանուր դրույթները, քաղաքացիների, իրավաբանական անձանց, պետության և համայնքի
սեփականության իրավունքը։ Ձեռնարկում ներկայացվում է նաև ընդհանուր սեփականության իրավունքը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, սահմանափակ իրային իրավունքները։ Աշխատանքում առանձնակի կարևորվում են ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները սեփականության իրավահարաբերություններում։
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար։ Այն կարող է օգտակար լինել նաև դատական, դատախազական մարմինների աշխատողների, փաստաբանների, քաղաքացիական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների ու կազմակերպությունների համար։

Հայկ Մարտիրոսյան


Սահակ Մանուկյան

