ISBN 978-5-8084-2287-2
Ձեռնարկում համապարփակ կերպով ներկայացված է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կիսամյակում դասավանդվող «Եզդիագիտություն» առարկայի կառուցվածքը։ Դասընթացն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու իրանալեզու էթնոդավանական հանրույթներից մեկի՝ եզդիական համայնքի կրոնական յուրահատկությունները՝ այն համեմատության մեջ դնելով արդեն իսկ ուսանողին ծանոթ իրանալեզու և ոչ իրանալեզու կրոնական և էթնոդավանական այլ հանրույթների հետ: Դասընթացը կրում է տեսական բնույթ: Այն հիմնված է դասախոսի կողմից ներկայացվող դասախոսությունների, ինչպես նաև ուսանողների ինքնուրույն, անհատական և խմբային աշխատանքի վրա:
Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև կրոնների պատմությամբ և համեմատական կրոնագիտությամբ հետաքրքրվողների համար։

Նաիրա Պողոսյան


Նաիրա Պողոսյան Վարուժան Գեղամյան և ուրիշներ


Վարդան Ոսկանյան Հասմիկ Կիրակոսյան


Լիլիթ Սաֆրաստյան
