ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը
Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 296 էջ + 8 էջ ներդիր

ISBN 978-5-8084-2377-0

Գրքում անդրադարձ է կատարվում հայ բանարվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Վահան Տերյանի խոսքարվեստին: Բանաստեղծի չափածոյի խոսքարվեստի առաջին համակողմանի քննությունն իր ամբողջության մեջ հայ գրական լեզվի ուսումնասիրության բաղկացուցիչ մասն է, որը բացահայտում է Տերյանի ստեղծագործությունների լեզվաոճական առանձնահատկությունների ամբողջական համակարգը` և՛ հնչյունական, և՛ բառապաշարային, և՛ քերականական իրողությունների, և՛ պատկերավորման, արտահայտչական միջոցների ոճական արժեքը, ինչպես նաև դրանց տեղն ու դերը հայերենի մշակման ու զարգացման գործընթացում:

Ընթերցողի դատին է ներկայացվում Տերյանի լեզվական արվեստին նվիրված ամբողջական աշխատություն, որը տերյանագիտության մեջ, մասնավորապես բանաստեղծի խոսքարվեստի գնահատման գործում կարող է իր համեստ և արժանի տեղն ունենալ:

Աշխատությունը հասցեագրված է լեզվաբաններին, գրականագետներին, տերյանական արվեստի քննությամբ զբաղվող այլ ոլորտների մասնագետներին, ինչպես նաև առհասարակ տերյանասեր հանրությանը:

Ակադեմիական գրականություն | Լեզու և լեզվաբանություն