ISBN 978-5-8084-2396-1
Սա հայերեն առաջին բուհական դասագիրքն է՝ նվիրված կենսաէներգետիկայի հիմնահարցերին։
Գրքում նկարագրվում են կենսաէներգետիկայի համառոտ պատմությունը, կենդանի բջիջներում էներգիայի աղբյուրները և էներգիական փոխանակության հիմնական գործընթացները, էներգիական զուգորդման սկզբունքները, կենդանի օրգանիզմներում էներգիայի օգտագործմամբ աշխատանքը, մարդու կենսաէներգիական հիվանդությունները, կիրառական կենսաէներգետիկայի հաջողությունները, կենսաէլեկտրաքիմիական սարքերի և կենսավառելիքի արտադրության հիմնախնդիրներն ու հիմնարար և կիրառական կենսաէներգետիկայի այլ հիմնահարցեր։
Այն ուղղված է ընդհանուր կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի, կենսաֆիզիկայի և կենսաինֆորմատիկայի, ինչպես նաև բժշկական կենսաքիմիայի, կենսաճարտարագիտության և կենսատեխնոլոգիայի մասնագիտությունների ուսանողներին։ Գիրքը օգտակար կարող է լինել բնագիտական, բժշկական, բնապահպանական, ագրարային, ճարտարագիտական և մանկավարժական տարբեր մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև ասպիրանտների, գիտաշխատողների և դասախոսների ու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից հիմնարար և կիրառական կենսաբանությամբ։

Սիրանուշ Նանագյուլյան Իրեն Շահազիզյան և ուրիշներ


Կարեն Թռչունյան Հեղինե Գևորգյան և ուրիշներ


Արմեն Թռչունյան Էռնեստինա Բարսեղյան և ուրիշներ


Սուսաննա Բադալյան Նարինե Ղարիբյան
