ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Ջրային գոլորշիներով թորման եղանակով անջատվող նյութերի քիմիաթունաբանական բնութագրեր («Ցնդող թույներ», ալկոհոլային թունավորում)
Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 60 էջ

ISBN 978-5-8084-2401-2

Ձեռնարկում ներկայացված է ցնդող թույների ընդհանուր բնութագիրը: Մանրամասն քննարկված է միատոմ սպիրտների թունաբանական նշանակությունը և հայտաբերման մեթոդները: Անդրադարձ է կատարված նաև ալկոհոլային թունավորումների և ցնդող թույների դատաքիմիական փորձագիտության իրականացման գործընթացում կիրառվող ցնդող թույների հայտաբերման մեթոդներին: Ձեռնարկի փորձարարական մասում ներկայացված են ջրային գոլորշիներով թորմամբ անջատվող նյութերի առանձնացնելու մեթոդը և որոշ ցնդող նյութերի հայտաբերման եղանակները: Ձեռնարկն ավարտվում է թեստային առաջադրանքներով և իրավիճակային խնդիրներով:

Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի «Դեղագիտություն», «Դեղագործական քիմիա» և «Քիմիա» մասնագիտություններով ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև դատաքիմիական, բնապահպանական և արդյունաբերական թունաբանության ուսումնասիրությունների ոլորտում ընդգրկված մասնագետների համար։

Դասագրքեր | Քիմիայի ֆակուլտետ