ISBN 978-5-8084-2404-3
Գիրքը օտարածին միացությունների՝ քսենոբիոտիկների կենսաքիմիայի ուսումնական ձեռնարկ է, որտեղ ներկայացված են ժամանակակից պատկերացումներ կենդանի օրգանիզմներում օտարածին միացությունների կենսափոխակերպման մեխանիզմների վերաբերյալ: Ձեռնարկում բերվում են տեղեկություններ օտարածին միացությունների թունավորման ունակությունը պայմանավորող հատկությունների, ինչպես նաև նրանց ներծծմանը, կապմանը, բաշխմանը, փոխադրմանը և դուրսմղմանը մասնակցող գործոնների և մեխանիզմների մասին: Մանրամասն շարադրված են այդ միացությունների կենսափոխակերպման երկփուլ կենսաքիմիական գործընթացները: Հատուկ բաժին է նվիրված քսենոբիոտիկների առանձին ներկայացուցիչների կենսափոխակերպման մեխանիզմներին:
Գիրքը նախատեսված է բուհերի կենսաբանության, կենսաքիմիայի, բժշկական և բնագիտական այլ մասնագիտությունների ուսանողների, ասպիրանտների, գիտաշխատողների ու դասախոսների համար:

Սիրանուշ Նանագյուլյան Իրեն Շահազիզյան և ուրիշներ


Կարեն Թռչունյան Հեղինե Գևորգյան և ուրիշներ


Սուսաննա Բադալյան Նարինե Ղարիբյան
