ISBN 978-5-8084-2407-4
Սույն գիրքն ամփոփում է հեղինակի վերջին տարիների` հայ ազգագրության սկզբնաղբյուրների մի մասի վերաբերյալ գիտական պրպտումները, որոնք վերաբերում են դաշտային ազգագրական նյութերի գրառման մեթոդներին ու սկզբնավորման պատմությանը, հնագիտական և բանահյուսական սկզբնաղբյուրներին, պատմագիրներ Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Առաքել Դավրիժեցու երկերի, եկեղեցական կանոնական և աշխարհիկ աղբյուրների, արաբ և եվրոպացի ճանապարհորդների ուղեգրությունների բազմահարուստ և բազմաքանակ ազգագրական երևույթների մեկնություններին:
Գրքում ներառված ուսումնասիրությունները ունեն աղբյուրագիտական կարևոր արժեք և առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ: Գրքի նպատակն է հայ ազգագրության սկզբնաղբյուրների վերաբերյալ հեղինակի ուսումնասիրությունները ի մի բերել և համահավաք մատուցել հայագիտությամբ, այդ թվում ազգագրությամբ և մշակութաբանությամբ մասնագիտացող ուսանողներին, գիտական լայն հանրությանը:

Զարուհի Հակոբյան Լիլիթ Միքայելյան և ուրիշներ


Միքայել Մալխասյան Արմեն Խաչիկյան և ուրիշներ


Յուլիա Անտոնյան Հայկուհի Մուրադյան և ուրիշներ


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան և ուրիշներ


Արտակ Մովսիսյան Ռոբերտ Ղազարյան և ուրիշներ


Ռուբեն Մելքոնյան Նաիրա Պողոսյան


Անահիտ Մարգարյան / Anahit Margaryan


Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան և ուրիշներ


Լեփսիուս Յոհաննես
