ISBN 987-5-8084-2416-6
DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9875808424166
Սույն մենագրությունը նվիրված է ընդհանրապես մարդկային լեզվի, ինչպես նաև աշխարհի առանձին լեզուների և դրանցով խոսող ժողովուրդների ծագման ու զարգացման խնդիրներին` ըստ գիտության նորագույն տվյալների:
Ընդ որում, լեզվի էությանն ու գործառույթին առնչվող հարցերը քննարկվում են առավելապես վերջին տասնամյակներում առաջ քաշված վարկածների ու տեսությունների հաշվառմամբ: Առաջին անգամ փորձ է արվում հնարավորինս հանրամատչելի ձևով, զերծ մնալով խրթին գիտականությունից, ներկայացնելու նշված խնդիրների վերաբերյալ լեզվաբանության, հնագիտության, կենսաբանության, հոգեբանության, մշակութաբանության և հարակից այլ գիտակարգերի կողմից առաջ քաշված տեսակետներն ու դրույթները: Աշխատությունում առանձին անդրադարձ է կատարվում նաև հայերի և հայերենի ծագման ու զարգացման խնդիրներին: