Բանավեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն
Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 286 էջ
ISBN 978-5-8084-2412-8
ISBN 978-5-8084-2412-8
Աշխատանքում վերլուծվում, մեկնաբանվում են բանավեճի էությունը, դրա տեսական հիմնահարցերը և գործնական տեսանկյունները: Հետազոտվում են այդ հարցերի վերաբերյալ փիլիսոփայական ժառանգության առանցքային դրվագները, բանավեճի տրամաբանական և արտատրամաբանական՝ էթիկական, լեզվախոսքային, պերճախոսական, արարողակարգային, իմացաբանական, մեթոդաբանական առանձնահատկությունները:
Վերհանվում և վերլուծվում են մտավոր պայքարի կառուցողականությունը երաշխավորող պայմաններն ու գործիքակազմը, կիրառվող մարտավարական միջոցներն ու ապակառուցողական հնարքները, վերջիններիս դիմագրավման սկզբունքները:
Նախատեսված է մտավոր հաղորդակցման, բանավեճի, փաստարկման, ճարտասանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների, բուհական և հետբուհական կրթական հաստատությունների սովորողների համար։

Հովհաննես Հովհաննիսյան Ալեքսան Բաղդասարյան և ուրիշներ
Տրամաբանության վարժությունների և գործնական առաջադրանքների շտեմարան


Հրանտ Ավանեսյան Վարդուհի Պապոյան և ուրիշներ
Մասնագիտական ինքնորոշում և ընտրություն (վերապատրաստման դասընթաց)


Հրանտ Ավանեսյան Նարինե Հարությունյան և ուրիշներ
Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման և զարգացման մեթոդներ
