ISBN 987-5-8084-2417-3
Խնդիրների ժողովածուն, որը կազմվել է Երևանի պետական համալսարանի «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի աշխատակիցների ջանքերով, ներառում է երկար տարիների ընթացքում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «ԷՀՄ և ծրագրավորում» առարկայի դասախոսությունների և գործնական պարապմունքների դասավանդման ժամանակ օգտագործված բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ, վարժություններ, թեստեր: Դրանք բաշխված են ըստ թեմաների, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է թեմայի համառոտ տեսական նկարագրությամբ և որոշ առաջադրանքների լուծումներով ու դրանց վերաբերյալ մեթոդական ցուցումներով:
Խնդիրների ժողովածուն նախատեսված է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև համալսարանի բնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի այն ֆակուլտետների ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են C++ ծրագրավորման լեզուն (ինչպես նաև այլ ծրագրավորման լեզուներ):
Հեղինակները երախտագիտություն են հայտնում «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի աշխատակիցներին, ովքեր իրենց տրամադրած խնդիրներով և արժեքավոր դիտողութուններով նպաստել են ժողովածուի հրատարակմանը:

Սվետլանա Ավետիսյան Անի Քոչարյան և ուրիշներ


Անահիտ Չուբարյան Հռիփսիմե Մովսեսյան և ուրիշներ
