ISBN 978-5-8084-2409-8
Աշխատությունը Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի (ԺՄԻ) մեթոդաբանությամբ իրականացված համալիր հետազոտություն է, որում համեմատական վերլուծության են ենթարկվել նորանկախ երկրների ժողովրդավարական համախմբման առանձնահատկությունները և բնորոշ գծերը։ Ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է ինը երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա և Մոլդովա։
Սույն աշխատանքը նախորդ երեք ուսումնասիրությունների շարունակությունն է, որում առավելապես դիտարկվել են 2016-2018 թթ. ժողովրդավարական համախմբման հիմնախնդիրները։ Աշխատությունը ներառում է ԺՄԻ-ի ներերկրային և միջերկրային վերլուծությունները: Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է նշված երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտների 2000-2018 թթ. հիմնական փոխակերպումներն ու դրանց ազդեցությունը ժողովրդավարական համախմբման գործընթացի վրա, իսկ միջերկրային վերլուծությունը՝ 2017 և 2018 թթ. ԺՄԻ-ի և դրա հինգ ենթաինդեքսների համեմատական ցուցանիշները: Աշխատությունը նախատեսված է համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների գիտնականների և սովորողների, ինչպես նաև հանրային ծառայողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Աշոտ Ենգոյան Առնակ Սարգսյան և ուրիշներ
Գեղամ Պետրոսյան
Էդիկ Մինասյան Արարատ Վարդանյան և ուրիշներ
Susanne Brunnbauer
Արուսյակ Ալեքսանյան Աշոտ Ալեքսանյան
Гегам Петросян
Փայլակ Ենգոյան Էդիկ Մինասյան
Գեղամ Պետրոսյան